Մարատ Հովհաննիսյանը մեղադրվում է խարդախության համար

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը՝ խարդախության կասկածանքով։  Life.ru-ի փոխանցմամբ, Մարատ Հովհաննիսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել և առաջիկայում կորոշվի նրա հանդեպ ընտրվելիք խափանման միջոցը։

Մարատ Հովհաննիսյանը ձերբակալվել է Մոսկվայում, խուզարկվել են նրա բնակության վայրերը։ Ներկայումս նրան տեղափոխել են Պետերբուրգ։

Նշվում է, որ Մարատ Հովհաննիսյանին մեղադրյալ է անցնում 50 միլիոն ռուբլու յուրացման գործում։ Յուրացումը կատարվել է 2014 թվականին «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտը կառուցելիս:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ