Դատավորի կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտված է հայտարարվել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբանը նշեց, որ գործի նյութերին ծանոթացել է, գտնում է, որ նախաքննական մարմինը օբյեկտիվ քննություն չի կատարել, այս իսկ պատճառով էլ որևէ միջնորդություն չի ներկայացվել: Միջնորդություններ կներկայացնեն, երբ գործը կուղարկվի դատարան:

Իշխան Բարսեղյանը նախաքննական փուլում ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր իրավունքից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ