Կարևոր հանգամանք, որ պետք է իմանան ՀՀ երքաղաքացիները

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Օտարերկրացիների համար գործում է Հայաստան մուտք գործելու, երկրում գտնվելու և բնակվելու օրենսդրական մեխանիզմներ: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով էլ սահմանված է վարչական պատասխանատվություն օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու համար:

Տվյալ համատեքստում կարևոր է իմանալ,որ նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նաև այլ երկրի քաղաքացիություն, Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման:

Եթե լրացել է նրա ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը կամ այն կորցրել է և դեռ նորը չի ստացել, որևէ պատասխանատվություն չի կարող կիրառվել նրա նկատմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել