Հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի զդեցության գատում. Գագիկ Սուրենյան. լրացված

Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով: Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գատում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ: Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:

Նոյեմբերի 1-ին արկտիկական օդի ներհոսքը այնքան ուժեղ է, որ այդ օրը գիշերը ավելի տաք է լինելու քան ցերեկը, Երևանում գիշերը կլինի +8, ցերեկը +4…+5»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել