Արտոնագրման հրավեր` ԷյԴիԱր Մեդիացիայի և Արբիտրաժի Կենտրոնի միջոցով

ԷյԴիԱր Մեդիացիայի և Արբիտրաժի Կենտրոնը հրավիրում է բոլոր այն անձանց, որոնք բավարարում են ստորև ներկայացված պայմանները և ցանկություն ունեն  ներառվելու Կենտրոնի Արտոնագրված Արբիտրների Ցանկում մասնակցելու դասընթացների և արտոնագրման գործընթացին:

Կենտրոնը հիմնադրվել է ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի միջոցով՝ իրենց տվյալ ոլորտում փորձ ու մասնագիտացվածություն ձեռք բերած արհեստավարժ անձանց մասնակցությամբ: Այն իր առաջնահերթ նպատակն է համարում վեճերի այլընտրանքային լուծման համար մասնագիտացված  ծառայությունների տրամադրումը՝ այդպիսով նաև խթանելու համար տվյալ ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Կենտրոնի կողմից արտոնագրվելով Դուք ներառվում եք Կենտրոնի արբիտրների ցանկում և որպես այդպիսին ավելացնում Ձեր որպես արբիտր նշանակվելու հավանականությունը հատկապես այն դեպքերում, երբ վեճի կողմերն իրենց միջև առկա վեճի լուծումը արբիտրաժի միջոցով վստահում են Կենտրոնին:

photo4Կենտրոնի կողմից արտոնագրվելու համար անհրաժեշտ է մասնակցել հատուկ վերապատրաստման դասընթացներին, որոնք հաջողությամբ ավարտելուց և Կենտրոնի Արտոնագրման Հանձնաժողովի հաստատումից հետո, Ձեր անունը կներառվի Կենտրոնի Արտոնագրված Արբիտրների համապատասխան ցանկում և հանրությանը տեղեկացնելու նպատակով՝ կներառվի Կենտրոնի Էլեկտրոնային կայքում և այլ կերպ հասանելի կդարձնի հանրությանը:

Կենտրոնի կողմից  արտոնագրվելու առավելություններից են՝

  • Ներառվել Կենտրոնի արտոնագրված արբիտրների ցանկում.
  • Օգտվել վերապատրաստման դասընթացների հնարավորություններից.
  • Օգտվել մասնագիտության և փորձի մասին գովազդման հնարավորություններից.
  • Անհրաժեշտության դեպքում, նշանակվել որպես արբիտր՝ համաձայն Կենտրոնի Արբիտրաժային Կանոնների.
  • Օգտվել արբիտրաժային գործընթացի գրասենյակային ծառայությունների, և արխիվների պահպանման հնարավորություններից:

unnamed

Կենտրոնի կողմից արտոնագրվելու համար անհրաժեշտ է համապատասխանել ստորև նշված պայմաններին, և լրացնելով և հանձնելով համապատասխան դիմում (որը կցված է այս հրավերին) հաստատել արտոնագրվելու ցանկությունը՝

  • Լրացրած լինել առնվազն 30 տարին,
  • Ունենալ իրավաբանական կրթություն,
  • Ունենալ առնվազն 5 տարվա իրավաբանական գործունեության փորձ,
  • Հաջողությամբ ավարտել Կենտրոնի միջոցով կազմակերպված 6 ժամյա (2 օր, յուրանչյուր օր՝ 3 ժամ) վերապատրաստման դասընթացները
  • Կենտրոնի Արտոնագրման Հանձնաժողովի հաստատում:

Վերապատրաստման դասընթացների առաջին շարքը՝

  • Անվճար է, և
  • Տեղի կունենա թվականիս նոյեմբերի 12-ից 19-ը:

Դիմում կարելի է ներկայացնել մինչև 2016, նոյեմբերի 5-ը ուղարկելով [email protected] էլ. փոստին:

Դիմումը կարող եք  գտնել՝ այստեղ:

Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք դիմել մեզ՝ գրելով [email protected] էլ. փոստին կամ զանգահարելով 098 881720 հեռախոսահամարով:

ԷյԴիԱր Մեդիացիայի և Արբիտրաժի Կենտրոն

adlogo1

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել