Ի՞նչ կենսագրություն ունի Իշխան Բարսեղյանը

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք ԱԱԾ աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու պահին բերման է ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1965 թվականին Սևան քաղաքում։

1982 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։

1999 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել