Հայաստանում ամենակարևոր խնդիրը բարձր որակի կրթություն ստանալն է. Կարեն Զադոյան

Բուհ և գործատու համագործակցությունը կարևոր է ոչ միայն կողմերի համար, այլ պետության զարգացման: Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիան և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ տվյալ ուսումնական հաստատությունից բազմաթիվ ուսանողներ եկել են ասցիացիա, ստացել փորձառություն և աշխատանքի հնարավորություն ունեցել: Նա մասնավորապես նշեց. «Սա փոխշահավետ օգտակար է երկու հաստատությունների համար, մենք պետք  է շարունակենք այս աշխատանքները: Հմաձայնագրի շրջանակներում մենք կկարողանանք համատեղ ծրագրեր մշակել»:

Կարեն Զադոյանը վստահ է՝ ներկայումս Հայաստանում ամենակարևոր խնդիրը բարձր որակի կրթություն ստանալն է, պատահական չէ, որ կազմակերպությունը մշտապես համագործակցում է բուհերի հետ՝ աջակցելով երիտասարդ կադրերին:

ԵՊԼՀ ռեկտոր պրոֆեսոր Գայանե Գասպարյանը նույնպես կարևորեց հասարակական և գործարար սեկտորի հետ համագործակցությունը, նրա խոսքերով՝ հուշագրի միջոցով բուհի ուսանողները սեփական գիտելիքներն ու փորձը խորացնելու լայն հնարավորություններ կստանան:

Ելույթներից հետո կողմերը ստորագրեցին հուշագիրը:

Հիշեցնենք, որ ասոցիացիան և բուհը նախկինում՝ 2012թ. նույնպես երկկողմ համաձայնագիր են կնքել երկու տարի ժամկետով, որով կարգավորվում էր համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել