Հրդեհի հետևանքով տանտերը մահացել է

Հոկտեմբերի 27-ին, ժամը 9.05-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Պտղավան գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 8.40-ի սահմաններում, անկողնում բռնկված հրդեհի հետևանքով, այրվել է 1954 թ. ծնված Ալբերտ Արզումանյանի տունը:

Հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից Ալբերտ Արզումանյանը մահացել է:
Հրդեհը մարվել է ժամը 9.46-ին՝ 2 մարտական հաշվարկի ուժերով:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել