Ինչպե՞ս ստուգել Գրին քարտ խաղարկության հայտի կարգավիճակը

Ներգաղթային վիզաների կամ գրին քարտի՝ #DVLottery, #GreenCard խաղարկության մասնակիցներն իրենք են պարտավոր ստուգել հայտի կարգավիճակը: Միակ տարբերակը հաստատման եզակի համարանիշի օգտագործումն է, որը տրվել է հայտը լրացնելու ժամանակ: Ձեր կարգավիճակը ստուգե՛ք սկսած 2017 թվականի մայիսից՝ dvlottery.state.gov կայքի միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Շահողները, ովքեր ցանկանում են դիմել ներգաղթային վիզայի համար, պետք է պատրաստ լինեն անհապաղ զբաղվել իրենց գործերով: Վիճակախաղում շահելը ներգաղթային վիզայի ստացման երաշխիք չի հանդիսանում: Շահելը պարզապես նշանակում է, որ Դուք իրավունք ունեք դիմել վիզայի համար, իսկ հարցազրույցի ժամանակ պետք է բավարարեք վիզայի ստացման պահանջներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել