Հայտնի է, թե ինչի համար է դատավորը կաշառք վերցրել

Իրավաբան.net-ի հավաստի տեղեկություններով, երեկ «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին բերման է ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, այնուհետև նա ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից:

Դատավորի վարույթում քննվելիս է եղել հայրական տան վերաբերյալ ընտանեկան վեճ, և դատավորը պետք է կաշառքի դիմաց դատական ակտ կայացներ՝ հօգուտ հայտարարատուի:

Շուտով պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել