Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հրացան, փամփուշտներ և դանակ հայտնաբերվեց

Հոկտեմբերի 25-ին, ժամը 4.10-ին, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ֆատո Գ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ԻԺ-18Ե» տիպի, 16 մմ տ/չ, մեկփողանի, կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, 16 մմ տ/չ 2 փամփուշտ և ծալովի դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել