Հանրային մակարդակում «հոկտեմբերի 27-ը» բացահայտված է. Արամ Զ. Սարգսյան

Եռաբլուր պանթեոնում այսօր մի շարք քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձաց վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Եռաբլուրում էին Սպարապետ Սարգսյանի եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանները:

«Հանրային, հասարակական, կենցաղային մակարդակում «հոկտեմբերի 27-ը» բացահայտված է: «Հոկտեմբերի 27-ի» գործը, որը պետության սրբության սրբոց՝ Ազգային ժողովում, բոլորի աչքի առաջ տեղի ունեցած ոճրագործություն էր, գոնե պատվիրատուների առումով բացահայտված չէ, և քանի դեռ բացահայտված չէ, նոր «հոկտեմբերի 27»-երը բացառված չեն այս երկրի համար».-այս մասին հայտնեց Արամ Զավենի Սարգսյանը:

Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել