Անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը հաստատվեց

Կառավարությունն այսօր հաստատեց պետության կողմից երաշխավորված՝ պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների և սոցիալական աջակցության վճարովի  տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկերը:

Բացի այդ, գործադիրի նիստին նաև սահմանվեց սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ցանկին ու կարգին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել