Ճանապարհները՝ Հայաստանում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Դիլիջանի ոլորաններում նաև խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 50-60մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել