Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում

2016 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված  «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն ՝

ՀՈԴՎԱԾ 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ապրանքային նշանների գրանցման» բառերը փոխարինել «ապրանքային նշանների» բառերով, իսկ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 65-րդ հոդվածի 1-ին մասի «ապրանքային նշանի գրանցման» բառերը` «ապրանքային նշանի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 6.1. ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից` հայտատուն կարող է նաև սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:
2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով` համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:».
2) 5-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) աշխատողների թվի մասին տեղեկանքը` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով` համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ մասի «հնգօրյա ժամկետում` ծանուցելով» բառերը փոխարինել «` հայտնելով» բառով.
3) 4-րդ մասից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 44-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ և 7-րդ մասերից հանել «` հնգօրյա ժամկետում,» բառերը.
3) 6-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ մասերից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 48-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը.
2) 3-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 52-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով.
2) 4-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

19 հոկտեմբերի 2016 թվականի
ՀՕ-155-Ն

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել