Գնումների ոլորտում կան բազմաթիվ անելիքներ. պաշտպանության նախարար

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում խոսեց բանակին մատակարարվող կարտոֆիլից՝ ասելով, որ ՊՆ-ին մատակարարողները գյուղացիներից կարտոֆիլը գնում են 40-50 դրամով, իսկ զորամասից հանձնում 84-100 դրամով, ըստ պատգամավորի՝ մատակարարողները երկու անգամ ավելի գումարով են վաճառում, սա խնդիր է:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքելով հայտնեց, որ կարտոֆիլի, կաղամբի ու գազարի պարագայում, ի տարբերություն մյուս գնումների, մատակարարաը իրականում իրականացնում է բավականին ծավալուն աշխատանք. «Նա գյուղացուց առնելուց հետո, պահեստավորում է, որովհետև բանակը միանգամից այն չի ընդունում, այլ ըստ ժամանակացույցի հանձնարարում է մատակարարին կոնկրետ զորամասներ մատակարարել, այսինքն՝ ոչ թե պահպանվում է մինչև վերցնելը, այլ զորամաս տանելը»:

Ինչ վերաբերում է գնի տատանմանը, ապա նախարարն տեղեկացրեց. «84-100 գնի մասով ասեմ, որ գնի տատանումը կապ ունի այն զորամասի հետ, որտեղ հասցրվում է տվյալ սնունդը, և կիլոգրամի մեջ 14 դրամը տրանսպորտային ծախսն է, որը շատ հստակ հաշվարկված է»:

Գերատեսչության ղեկավարը նաև հորդորեց պատգամավորին տրամադրել տեղեկատվություն, եթե զինծառայողները բեռնաթափում է զորամաս հասած սնունդը:

Անդրադառնալով բանակի գնումների խնդրին՝ նշեց, որ այն ՊՆ-ի համար բացարձակ առաջնահերություններից է. «Իրականում այստեղ կան բազմաթիվ անելիքներ ու բացեր, խիստ դրվել է խնդիրը, որ բոլոր մատակարարները պետք է ժամանակին կատարեն իրենց պարտավորությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել