Վարչապետի որոշմամբ Հայաստանը Վրաստանում դիտորդական առաքելություն կիրականացնի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել