Որպեսզի մարդը դաստիարակվի, նա պետք է արդար դատապարտված լինի. պատգամավոր

Նախկին զինդատախազ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գտնում է, որ եթե մարդը դաստիարակվի ու վերադաստիարակվի իր արածի համար, նա պետք է արդար դատաքննությամբ դատապարտված լինի, հակառակ դեպքում՝ դաստիարակել ու վերադաստիարակել արտահայտություններն անտեղի են:

Պարոն Ջհանգիրյանն այսօր ԱԺ ամբիոնին էր մոտեցել՝ վրդովված լինելով պատգամավորներից մեկի արտահայտությունից, թե գողություն հիմնականում անում են աղքատ անձիք. «Մեր գործընկերը գողությունը՝ որպես հանցագործության տեսակ, բերեց կապեց հափշտակության հետ, քրեական իրավունքի, սոցիոլոգիայում կատարված հարյուրավոր ուսումնասիրություններ ապացուցում են հակառակը՝ ոչ թե հափշտակություններ, գողություններ կատարած անձիք հիմնականում աղքատ են, ո՛չ, լավ էլ նյութապես ապահովված են, ունևոր ընտանիքների զավակներ են ու անդամներ: Մենք հիմա վիրավորում ենք, ասում ենք՝ աղքատ մարդը պոտենցիալ գողություն կատարող է, գիտեմ, որ Ձեր նպատակը դա չի եղել, հիմա հակառակն է, աղքատ մարդն ավելի հպարտ մարդ է, բարոյական մարդ է, չի քծնել, շողոքորթել, չի դավաճանել իր սկզբունքներին, դրա համար էլ աղքատ է մնացել»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ սա սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունք է:

Պարոն Ջհանգիրյանը նշում է. «Նառկաման է, հարուստի զավակ է, գնում է գողություն է անում, որ նարկորտիկ գնի, որովհետև իր ծնողներն այդ գումարն իրեն չեն տա: Հարյուրավոր օրինակներ կարող եմ ասել՝ ներկա պաշտոնավոր անձանց զավակների մասին»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել