Գորիսում ձյան մեջ արգելափակված 26 ուղևորներին տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք

Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «MAN» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` Շուռնուխ գյուղի մոտակայքում, «MAN» մակնիշի 15D14310 պ/հ ավտոբուսի անվաշղթաները վնասվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ:

Փրկարարները մարզպետարանի կողմից տրամադրած ավտոբուսի օգնությամբ բոլոր 26 ուղևորներին (17 երեխա, 9-ը մեծահասակ) տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք` ապահովելով տաք թեյով և սննդով՝ մինչ իրենց ավտոբուսի ժամանումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել