Մրցութային փաստաթղթերի պատրաստման համար քաղաքապետարանը 85 մլն դրամ է խնդրում

Քաղաքապետարանը կառավարությունից խնդրում է 85 մլն 853 հազար դրամ տրամադրել՝ մրցութային փաստաթղթերի պատրաստման և մրցութային գործընթացն ապահովելու համար:

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկվել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015թ. մայիսի 11-ին կնքված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի» ֆինանսավորման և դրամաշնորհային համաձայնագրից բխող մի կողմից Երևանի քաղաքապետարանի, մյուս կողմից «Փի Էնդ Սի» կազմակերպության հետ՝ դրամաշնորհային միջոցների շրջանակներում, խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումով:

Նշված պայմանագրով խորհրդատու կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, կիրականացվի «Երևանի քաղաքային լուսավորության ծրագրով» նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի բազմակողմ աջակցություն, ինչպես նաև կմշակվի գնումների մարտավարությունը, այն համապատասխանեցնելով ՎԶԵԲ-ի ընթացակարգերին, առանձնահատկություններին և  այն փաստաթղթերին, որոնք արդեն իսկ ստորագրված են ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագրերով։ Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը ենթադրում է խորհրդատվական ծառայություններ ստացողի երկրում  հարկային պարտավորությունների առաջացում, որոնք ենթակա են վճարման ՀՀ պետական բյուջեի հաշվին:

«Այսպիսով նախագծի ընդումամբ ակնկալվում է մրցութային փաստաթղթերի պատրաստում, որոնք ներառում են կոնցեպտուալ նախագիծը, տեխնիկական առանձնահատկությունները, պարզաբանումները, բացատրությունները և այլ համապատասխան տեղեկատվություն, ինչը մրցութային փաստաթղթերի պատրաստումը և մրցութային գործընթացը կդարձնի առավել արդյունավետ»,- ասվում է իրավական ակտում։

Այս կոնցեպտուալ աշխատանքի համար քաղաքապետարանը խնդրում է հարկատուների հաշվին բյուջեից ծախսել 85 մլն դրամից ավելի գումար:

Նախագիծն այստեղ՝

588

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ