Գործերը դատավորների մեջ բաշխող «համակարգիչը» երկու հայցերս էլ մակագրել է նույն դատավորին. փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.

«Կհիշեք երևի օրեր առաջ, մի քանի օրվա տարբերությամբ ՀՀ փաստաբանների պալատի դեմ երկու հայց եմ ներկայացրել` տեղեկատվություն տրամադրելու պահանջով։ ԵՎ ուրեմն գործերը դատավորների մեջ բաշխող “համակարգիչը” երկու հայցերս էլ մակագրել է նույն դատավորին` Գայանե Մազմանյանին։
Հիշեցնեմ, որ իմ կարգապահականներով ամիսների տարբերությամբ ներկայացված հայցերն էլ նույն “նախախնամության” արդյունքում հայտնվեցին կրկին մեկ դատավորի` Ռուբիկ Ներսիսյանի վարույթում…

Դե հիմա թող մեկը հայտարարի, թե հավատում է ՀՀ դատարանների նախարար Արման Մկրտումյանի (judge M.)` գործերը համակարգչի միջոցով մակագրման մասին հեքիաթներին…»:

image

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել