Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. նախարարության խորհուրդը վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Տաշիրում, Աշոցքում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ըստ ԱԻՆ-ի՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Արագած, Ապարան,  Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել