Նոր ավիաընկերության մուտքը շուկա գնային շոշափելի տարբերության կհանգեցնի. Քաղավիացիայի վարչության պետ

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ է ընթանում ավիաընկերության հետ, որը ամենայն հավանականությամբ մուտք կգործի շուկա:

Սերգեյ Ավետիսյանը թեև չմանրամասնեց, թե ով ավիաընկերության մասին է խոսքը, սակայն հավելեց, որ առաջիկայում այդ մասին կիմանա հանրությունը:

Ըստ ավիացիայի գլխավոր վարչության պետի՝ նոր ավիաընկերության կբերի նաև փոփոխություն շուկայում. «Առաջիկայում արդեն կլսենք այդ մասին: Բանակցություններ են ընթանում այդ ավիաընկերության հետ, որը ըստ ամենայնի մուտք կգործի շուկա և գնային շոշափելի տարբերություն կտա, իհարկե»,- նշեց պարոն Ավետիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել