Զարուհի Փոստանջյանի հորդորը ԱԺ նախագահին՝ քննարկամն դնել քառօրյա պատերազմի կորուստների մեղավորների և նրանց պատժելու հարցը

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր Ազգային ժողովի նիստում հարց բարձրացրեց քառօրյա պատերազմից ունեցած կորուստների և դրանց պատճառների մասին: Նա մասնավորապես նշեց. «Այս տարի մենք անցանք չորսօրյա պատերազմով, ունեցանք կորուստներ՝ թե մարդկային զոհեր, թե նյութական, թե տարածքային կորուստներ, սակայն ԱԺ-ն այդպես էլ քննության առարկա չդարձրեց, թե ովքեր էին մեղավորը: Կարծում եմ, ժամանակն է, որ ԱԺ-ն նաև հանձնաժողովների միջոցով քննության առարկա դարձնի, կորուստների վերաբերյալ իրողությունը: Եվ մենք կարողանանք պատասխանատվության կանչել մեղավորներին»:

Փոստանջյանը հայտնեց նաև, որ մենք առաջին անգամ այս 25 տարվա մեջ ունեցանք տարածքային կորուստներ, իսկ քննարկում և լուծում մենք չունենք: «Չունենք նաև պատասխան համապատասխան պաշտոնյաներից: Պաշտոնյաներից մեկը ասաց, թե ուզում են՝ կարող են գնալ և ազատագրեն: Ազատագրողները ցանկությունը հայտնեցին: Սակայն հերոսներն կալանավորել են, և նրանք գտնվում են բանտախցում:

Սա էլ պետք է քննարկամն առարկա լինի, որ մեր հերոսները, ովքեր հանիրավի գտնվում են բանտախցերում՝ ազատ արձակվեն: 1000 մարդ ցուցակագրվել էր, որ կգնան և կազատագրեն:

Մենք ունենք տարածքային մաբողջականության խնդիր, տարածքներ, որոնք օկուպացիայի մեջ են:

Այդ իսկ պատճառով հորդորում եմ նախաձեռնել, որպեսզի մենք քննարկման առարկա դարձնենք հատուկ նիստի միջոցով, կամ հանձնաժողովների միջոցով»,-իր խոսքն ավարտեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց.  «Ես կարծում եմ այդ խնդիրը քննարկվել է մեր հանձնաժողովներում, առավել ևս ՊՆ-ն այդ մասին իր ուղերձն է հղել, բազմաթիվ քննարկումներ են եղել, ես ինքս անձամբ էդպես չեմ մոտենում խնդրին, որ ինչ-որ քննարկելու հարց կա և մեղավորներ կան, և եթե դուք գտնում եք, որ դա նպատակահարմար է, խնդրեմ՝ դիմեք որևէ հանձնաժողովի, թող այդ հարցը քննարկի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել