Հնարավո՞ր է արդյոք բնակչության պետական ռեգիստրում հաշվառման դիմում ներկայացնել լիազորված անձի միջոցով

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

16 տարին լրացած անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար դիմումն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել նաև հասարակ գրավոր ձևով:

Անհրաժեշտ է նշել նաև, որ բնակության վայրի փոփոխության դեպքում, նոր բնակության վայրով հաշվառվելու դեպքում անհրաժեշտությունը բացակայում է ներկայանալ նախկին բնակության վայրի անձնագրային ծառայություն. գործընթացն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով՝ նոր բնակության վայրի անձնագրային ծառայությունը անձին հաշվառելիս հանում է նախկին հաշվառման հասցեից էլեկտրոնային եղանակով:

Լիազորված անձի միջոցով հաշվառվող անձինք պետք է իմանան նաև հետևյալի մասին: Եթե հաշվառվելիս չի ներկայացվում սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ սեփականատիրոջ համաձայնություն, այլ գործընթացը կազմակերպում է ոստիկանության կողմից բնակության փաստը ստուգվելու միջոցով, ստուգման արդյունքում բնակության փաստը ժխտվելու դեպքում հաշվառման դիմումը մերժվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել