Դատարանը մերժեց կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հերթական անգամ մերժել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել կին մեղադրյալի նկատմամբ:

armine_5489-440x293

Արմինե Ֆանյան

Մեղադրյալի իրավունքների պաշտպան, փաստաբան Արմինե Ֆանյանը Իրավաբան.net-ին հաղորդեց, որ իր վստահորդը մեղադրում է Խոշոր չափի խարդախություն կատարելու համար. «Նա 60-ամյա կին է, մենք հիմնավորեցինք, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, մեկ օրում մեզ հաջողվեց հավաքել տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են անձի հաշմանդամության վերաբերյալ ու ներկայացրինք դատարանին համապատասխան հիմնավորումներ, որ կալանավորման հիմքերը բացակայում են ու նա այդ առողջական վիճակում որևէ կերպ չի կարող ազդել նախաքննության վրա, մենք նաև հարևաններից դրական բնութագիր ստացանք»,- փախանցեց փաստաբանը:

Մեղադրյալի նկատմամբ նոր խափանման միջոց է ընտրվել ստորագրոթյուն չհեռանալու համար:

Փաստաբանը փոխանցեց, որ անձն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել