«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենին կալանավորեցին

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանին հոկտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ աղբյուրի` քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Նշենք նաև, որ այսօր Սևան քաղաքում տեղի է ունենում Լևոն Սահակյանի հոգեհանգստի արարողությունը, նա դանակահարվել է օրեր առաջ` Պատանի լրագրողներ դպրոցում:

Վ.Ղազարյանը նշել է, որ տեղի է ունեցել վիճաբանություն, հարվածներ և ինքը ինքնապաշտպանության համար է դանակով հարվածել երիտասարդին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել