Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում

2016 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված  «ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն՝

ՀՈԴՎԱԾ 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ:»:

 ՀՈԴՎԱԾ 2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործողության ժամկետը չլրացած որակավորման վկայականները համարվում են անժամկետ տրամադրված:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

12 հոկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-139-Ն

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել