Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում այրվում է ՎԱԶ 21-015 մակնիշի ավտոմեքենա: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի 20-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը  22.14-ին, մարվել՝ 22.21-ին:

Այրվել է ՎԱԶ 21-015 մակնիշի 34 US 947 պ/հ ավտոմեքենան (սեփականատեր՝ 1965 թ. ծնված Ի. Ա.)`  ամբողջությամբ:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել