Հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել ՍԴ-ի կողմից

Սահմանադրական դատարանում Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր այն մասով, որ չի ապահովում իրենցից անկախ պատճառներով հակընդդեմ հայց չներկայացրած անձանց կողմից գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունը:

Ըստ Մաշուրյանի՝ ՀՀ վարչական դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  2-րդ մասը, սահմանափակել է իր` հակընդդեմ հայցով դատարան դիմելու իրավունքը: Ըստ 176-րդ հոդվածի սահմանվում է Գործի նոր քննության կարգը.

1. Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական կամ վերաքննիչ դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով։

2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել