Նոր կարգավորումներ` կենսաթոշակային ապահովության բնագավառում

ՀՀ  կառավարության 20.10.2016թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն  «Պետականկենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրակումն ապահովող ՀՀկառավարության որոշման մեջ  կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն`մասնավորապես սահմանվել է.

  1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, անկախ ՀայաստանիՀանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, կերակրողինկորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ ներկայացվել ենդիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
    Գործող կարգով  ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կերակրողին կորցնելուդեպքում կենսաթոշակի նշանակման համար պետք է դիմի  անձամբ՝  իր հաշվառման վայրի տարածքային բաժին:
  1. Առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձինկենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաևայլ անձ՝ լիազորագրի հիման վրա՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթ:
    Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորողանձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնի անձամբ:
  1. Սահմանվել է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածումքաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից,մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժումհաշվառելու կարգը:
  1. Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տվյալներն, անհրաժեշտությանդեպքում, պետական արխիվից ստանում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝հարցման միջոցով:

Գործող կարգով՝ քաղաքացին անձամբ պետք է պետական արխիվից  ձեռք բերի արխիվային տվյալները և ներկայացնի տարածքային բաժին:

  1. Եթե կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար քաղաքացին պետք է ներկայացնիկենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած մասնակիցպետության համապատասխան մարմնի տված փաստաթուղթ, որը, սակայն, դիմումին կից չիներկայացրել, ապա այդ փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ հարցումը տվյալ պետությանիրավասու մարմին կատարում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ընդ որում,հետադարձով կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝քաղաքացու դիմելու օրվանից:

Գործող կարգով  տեղեկանքը ձեռք բերելու համար  միջպետական համաձայնագիր կնքած մասնակիցպետության համապատասխան մարմին  քաղաքացին դիմում է անձամբ,  իսկ կենսաթոշակի իրավունքը իրացվում է ոչ թե դիմելու օրը,  այլ ՝ տեղեկանքը  տարածքային մարմին ներկայացնելու օրվանից:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել