Ինչո՞ւ պատգամավորը շնորհավորեց վարչապետին

ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը շնորհավորում է վարչապետ Կարեն Կարապետյանին այն բանի համար, որ նա գրագետ անձանց է բերել կառավարություն: Այսօր խորհրդարանում պատգամավորը նաև անդրադարձավ նախորդ գործադիրի կազմում մեծահարուստ անձանց ընդգրկված լինելու հանգամանքին. «Շատ կարևորում ենք, որ դուք մեծ քայլ կատարեցիք ոչ ցանկալի դեմքերից ազատեցիք կառավարությունը, ազատեցիք, բայց պատասխանատվության խնդիր էլ կա, ազատել ուղարկել, դա էլ ձև չի, պետք է սկսել պատասխան տալ»,- շեշտեց պատգամավորը:

Նա նաև շեշտեց, որ իրենք դեմ են այն մոտեցմանը, որ կառավարության ծրագրում չկա օֆշորներից ետ բերելու, թալանված գումաները նախկին պաշտոնյաներից վերադարձնելու սկզբունքներ, միաժամանակ ասաց, որ իրենք չեն կարող դեմ լինել այս ծրագրին, քանի որ այն ներառում է դրական դրույթներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել