Պատգամավորը առաջարկում է փոխել հակակոռուպցիոն խորհրդի մոդելը

Ես չեմ հավատում հակակոռուպցիոն խորհրդին: ԱԺ-ում հայտարարեց պատգմավոր Հեղինե Բիշարյանը. «13 տարի այստեղ նստած եմ եղել, բոլոր կառավարություններն էլ այդ խորհուրդը ստեղծել են: Ի սեր Աստծո, ոնց կարող է՝ կառավարությունը, որը ամենահարուստն է, կառավարության ներկայացուցիչները, որոնք ամենահարուստն են, իրենց պահ ենք տալու հակակոռուպցիոն պայքարը, այդ որտեղ է գրված, տենց բան չի լինում ժողովուրդ, փոխեք այդ մոտեցումը»,- շեշտեց տիկին Բիշարյանը և առաջարկեց՝ ծրագրում այլ մոդել ստեղծել, որտեղ կլինեն առավել անկախ անձիք:

Նա ասաց. «Չի կարող կոռուպցիա մի երկրում չլինի, որտեղ աղքատ է ուսուցիչը, աղքատ է թոշակառուն, աղքատ է երիտասարդը: Կոռուպցիան առաջանում է , գլխավոր պատճառներից մեկն է, որ մեր 300 հազարից ավելի աշխատող քաղաքացիներ, նույնպես համարվում են աղքատներ, և չի կարող այդտեղ կոռուպցիան հեշտ նվազի, ուզում ես խորհուրդ ստեղծի, ինչ ուզում ես ստեղծի»,- եզրափակեց պատգամավորը:

Նա նաև առաջարկեց ուշադրություն դարձնել օֆշորների խնդրին, որոնց մեր պետության տնտեսությունը լրջորեն տուժում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել