ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողների համազգեստի մասին

ՀՀ ԶՈւ-երում դաշտային համազգեստը մշտապես կատարելագործվում է ինչպես հարամավետության, քողարկող հատկանիշների ապահովման, համապատասխան ջերմաստիճանի ապահովման, այնպես էլ դիմացկունության տեսակետից:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին:

Մամուլի քարտուղարը նշել է. «ԶՈւ-երի անձնակազմի համար ամառային դաշտային համազգեստի գործվածքը ձեռք է բերվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, գործվածքի բաղադրությունը կազմում է 35% բամբակ և 65% պոլիէսթեր: Դաշտային համազգեստը սկսած 2011թ.-ից արտադրվել է նշված բաղադրությամբ գործվածքից:

Նշված բաղադրությամբ գործվածքի ընտրությունը պայմանավորված է դրա դիմացկունության և հարմարավետության արդյունավետ հատկությունները հաշվի առնելով, ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ համազգեստը կրում են բամբակյա ներքնաշորերով և մարմնի հետ շփվող մասերում ներսի կողմից կարվում է բամբակյա աստարացու:

Որպես օրինակ նշենք, որ աշխարհի առաջատար բանակներում, որպես հիմնական դաշտային համազգեստ վաղուց չկա 50 տոկոս բամբակյա կտորով համազգեստներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել