Վթարի հետևանքով 4 պայմանագրային զինծառայողներ և նրանց վարորդը տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ի սահմաններում Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ։

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը և այն շրջվել է։

Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի ևս չորս պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց: Բուժզննման նախնական արդյունքներով՝ վթարի հետևանքով զինծառայողները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել