Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է Վահան Բադասյանի հայտարարությունը

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարության առնչությամբ.

«ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք ացկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով մասնակցել են տասնյակ ընկերություններ: Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1 կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից: Պարոն Բադասյանի ներկայացրած “Սիփան” ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:
Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»:

%d5%bd%d6%86%d5%a3%d5%a2%d6%86%d5%bd%d5%a4

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել