Արագաչափերի, կարմիր գծերի գործարքը բացահայտ կոռուպցիոն գործարք է եղել. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը Ազգային ժողովի ամբիոնից մտքերի փոխանակման ժամանակ ՀՀ վարչապետին բարի երթ մաղթեց՝ նշելով, որ շատ սպասելիքներ կան: Պատգամավորը բարձրաձայնեց նաև կոռուպցիոն մեծ գործարքի մասին՝ մատնանշելով արագաչափերի և կարմիր գծերի շուկան:

«Ես հայտարարում եմ, որ այդ արագաչափերի, կարմիր գծերի գործարքը բացահայտ կոռուպցիոն գործարք է եղել: Եվ եթե որևէ մեկն ունի արժանապատվություն, տղամարդկություն, թող ինձ դատի տա: Ասում եմ՝ կոռուպցիոն գործարք է եղել: Միանգամից կարող եք վերացնել: Հավատացեք, որ հարյուրապատիկ կավելանան այն մարդկանց թիվը, որոնք կկանգնեն ձեր կողքին, կասեն՝ տղամարդ վարչապետ է եկել, իր խոսքի տեր վարչապետ է եկել»,-հայտնեց պատգամավորը:

Ռուբիկ Հակոբյանը կարևորեց նաև օրենքի ուժի հավասրաությունը հասարակության բոլոր անդամների համար. «Պետք է օրենքի գերակայության առաջ բացարձակ որևէ բացառություն չլինի: Մեկ, երկու բացառություն եղավ՝ դուք տապալված եք: Եթե խաղի կանոնները չեք ճշտել՝ ճշտեք, բայց կարծում եմ դուք այդքան փորձ ունեք, որ ճշտած լինեք: Բոլորը պետք է ենթարկվեն օրենքին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել