Վարչապետը՝ մաքսային «պապկաների» մասին

Մաքսայինում տարբեր «պապկաների» գոյության մասին այսօր ԱԺ-ում բարձրաձայնեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց. «Պապկաների մի ձև կա, որը 1937 թվականի տրոյկաներն է հիշեցնում, ով ընկավ այդ պապկաների մեջ, կներեք՝ քերթվում է մինչև վերջ: Այդ պապկաների տարբերակը վերանելո՞ւ է, թե՝ ոչ»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրեց «պապկաներ» չեն լինելու. «Լինելու են բրոքերային կառույցներ, ինչպես ողջ աշխարհում, որտեղ բիզնեսմենը որոշել է՝ այդ բրոքերին է ուզում դիմել, մաքսատանը դիմել և որևիցե պարտադրանք, որևիցե բիզնեսմենին չի լինելու»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել