«Ես հաճույքով եմ հետևում Ձեր պատասխաններին». Մարգարիտ Եսայանը՝ վարչապետին

Այս պահին ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանում է պատգամավորների հարցերին՝ կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ:

Պատգամավորներից Մարգարիտ Եսայանը մինչ իր հարցի ձևակերպումը երկարաշունչ հաճոյախոսություն արեց վարչապետին. «Շնորհակալ եմ Ձեր արագ և շուտ կողմնորոշվող պատասխանների համար: Իսկապես ես մեծ հաճույքով հետևում եմ, չգիտեմ՝ ուրիշները ոնց, ես ձեր պատասխաններին մեծ հաճույքով եմ հետևում: Որովհետև հասկանալի է, որ մեր գործընկերները փորձում են ցավոտ խնդիրները ներկայացնել և Դուք լակոնիկ պատասխանում եք: Հուսով եմ, որ այդպես լակոնիկ և արդյունավետ էլ կաշխատի կառավարությունը: Ես հաջողությում եմ մաղթում»:

Այնուհետև Մարգարիտ Եսայանը հարց տվեց, թե կառավարությունը ինչ քայլեր է կատարելու սննդի անվտանգության ապահովման հարցում, քանի որ հատկապես վերջին շրջանում բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, որ սպառողին իրացվում է վտանգավոր սնունդ:

Վարչապետը համաձայնեց, որ այս խնդիրն իսկապես չափազանց կարևոր է և այս ուղղությամբ իրական և լուրջ քայլեր են կատարվելու: Այս հարցը ներառված է նաև կառավարության ծրագրում և արդեն իսկ հանձնարարականներ կան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել