Ես չեմ բացառում, որ ես երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին. Կարեն Կարապետյան

ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ԱԺ-ում հայտնեց, որ այս օրերին մամուլը հեղեղված է այն նյութերով, որ վարչապետն իր բարեկամներին, մտերիմներին, ընկերներին է նշանակում տարբեր պաշտոնների և իրենք էլ իրենց հերթին իրենց բարեկամ, ծանոթներին են ընդունում, «Կուզեի սա հերքեիք կամ հաստատեիք: Եթե մենք Կարեն Կարապետյանի բարեկամները, ծանոթները չենք, ուրեմն հույս չկապե՞նք, որ ապագայում մեր կյանքում առաջընթաց կլինի»:

Պատգամավորի հարցին Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ ես երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, բայց առ այսօր մի հատ բարեկամ չկա, որ նշանակել եմ: Եթե իմ գործընկերներին, ու որ ճանաչում եմ, իրենց էլ ասենք բարեկամ, ապա այո, ես նշանակում եմ այն մարդկանց առաջին դեմքեր, ում վրա վստահ եմ: Բայց, համենայն դեպս, առ այսօր ես մի բարեկամ չեմ նշանակել: Եթե գիտեք հուշեք, բայց չեմ բացառում, որ վաղը մյուս օր կնշանակեմ, եթե նա արժանի է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել