Կարեն Կարապետյանի նորանշանակ խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի գույքն ու եկամուտները

ՀՀ վարչապետի խորհրդական՝ Ալեքսանդր Խաչատուրյանն իր պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 3-ին:

Նորանշանակ խորհրդականն իր հայտարարագրում անշարժ և շարժական գույք չի նշել:

Խաչատուրայնի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 3,200,000 դրամ և 5,300 ԱՄՆ դոլար:

Բացի այդ նա տիրապետում է նաև 200.000 դրամ արժողության բաժնետոմսի:

Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրը խորհրդականը որպես աշխատավարձ ընդհանուր հաշվով նշել է 7.717.271 դրամ, որպես շահաբաժին՝ 3,900,000 ՀՀ դրամ:

Հայտարարագրում Ալեքսանդր Խաչատուրյանի կինն է Սոնա Բաղդասարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել