ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը՝ բազմազանության արտոնագրի համար դիմողներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշվում է. «Բազմազանության արտոնագրին`#DVLottery #GreenCard-ին դիմելիս եղե՛ք զգույշ: Վիզայի որոշ անբարեխիղճ միջնորդներ հայտը լրացնելիս աջակցում են դիմորդներին, սակայն իրենց մոտ են պահում գրանցումը հաստատող էջը և հետագայում գործընթացը շարունակելու համար պահանջում ավելի շատ գումար: Եթե Ձեզ օգնում են լրացնել դիմումը, ապա համոզվե՛ք, որ Դուք ստացել և պահպանել եք գրանցումն հաստատող էջը՝ հաստատման եզակի համարանիշի հետ միասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել