Ի՞նչ եղանակ է սպասվում վաղը Երևանում և մարզերում

Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, 20-22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  25.60C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`     0.00C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել