Որո՞նք են վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերը

Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է պարտադիր ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում․

2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին․

3. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր․

4. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր․

5. Վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր․

6. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում․

7. Ռազմաուսումնական հաստատության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում․

8․ Տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ․

9. Վարորդական վկայական (վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում)․

10. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար)։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել