Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցներ տեղափոխելու ամենախորամանկ փորձերը

ՀՀ տարածքում գտնվող մի քանի քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին այցելում են ոչ միայն հարազատները, այլև ընկերներն ու ծանոթները: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ նրանք իրենց հետ որոշակի հանձնուքներ ու ծանրոցներ են տանում նրանց համար:

Չնայած նրան, որ կա հստակ ցուցակ, թե ինչ իրեր ու առարկաներ չի կարելի փոխանցել դատապարտյաներին և այն, որ փոխանցելու  կամ փոխանցելու փորձի համար անձը կենթարկվի պատասխանատվության` ՀՀ օրենսդրության համաձայն, միևնույն է լինում են մարդիկ, որ օգագործելով մտքի թռիչքի ողջ հնարավորությունը, նման փորձեր են կատարու:

Ամենից հաճախ ՔԿՀ-ներ են փորձում մտցնել տարբեր տեսակի թմրամիջոցներ ու թմրանյութեր: Դրանք արվում են զանազան մթերքների ու առարկաների մեջ թաքցնելու տարբերակով:

Իրավաբան.net-ը առանձնացրել է թմրանյութ փոխանցելու ամենազավեշտալի ու հնարամիտ փորձերը:

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատակիցները հանձնուքում եղած ջեմով կոնֆետների միջից հայտնաբերել են երեք սպիտակ դեղահաբեր` 3 գրամ ընդհանուր քաշով:

image

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում մեկանգամյա օգտագործման թեյի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են  2 գրամ քաշով կանաչավուն չորացրած, մանրացրած զանգված և 100 մլ. տարողությամբ, «բժշկական սպիրտ» գրառմամբ, գործարանային փակ տարայով, յուրահատուկ սուր հոտով հեղուկ զանգված:

145793850878

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով:

145015710955

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ: Հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների:

14365246929211719852_928239277243361_1426081364_n

ՀՀ ԱՆ  «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցները հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերվել է տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված:

143616857979

ՀՀ Ան  «Հրազդան» ՔԿՀ-ում աշխատակիցները հանձնուքի զննությամբ  3 հատ կանաչ սոխի ցողունի միջից հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 0,376 գրամ պոլիէթիլենային  3 փաթեթ՝ սպիտակ խոնավ, մանր բյուրեղային զանգվածով:

14349558782

ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  6 լոլիկի միջից հայտնաբերվել է փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով:

                                       01_nub147642741256

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված:

  14319403053

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ:

142605566739

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հանձնուքի միջից հայտանաբերվել է 10 փքաբլիթներ, որոնց սերուցքի մեջ առկա են դեղահաբի փոշիացրած կտորներ:

142538854842

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանձնուքի զննությամբ`վեց խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ B 8 դաջվածքով դեղահաբ:

20141215_191334

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հանձնուքի աղցանի միջից հայտնաբերվել է 1,6 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 18 գնդիկ: Գնդիկների մեջ առկա էր կանաչավուն խոտանման զանգված, ինչն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

10841296_10203931294940884_747074573_n

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հանձնուքից հայտնաբերվել և առգրավվել է մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով:

142597404717

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում գործարանային փակ վիճակում գազավորված ըմպելիքի պիտակի տակ նկատել են կասկածելի թափանցիկ, կպչուն ժապավեն:

147616853995

141388423383Սեփական հագուստի մեջ թմրանյութ մտցնելու փորձերը ևս քիչ չեն.

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում աշխատակիցները այցելության եկած բարեկամի ժամացուցի կաշվե գոտու միջից հայտնաբերել և առգրավել են 0,270 միլիգրամ սպիտակ, փոշենման զանգված:146305872914

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցները տեսակցության եկած քաղաքացու մոտից անձնական խուզարկությամբ վերջինիս աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագանակագույն մածուցիկ զանգված:

Եվ թերևս դեռ տասնամյակներ առաջ իրենց առաքելությունն ավարտած փոստատար աղավնիները ևս անմասն չեն ՔԿՀ-ներ թմրանյութ տեղափոխելու հնարավոր փորձից: ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի:   Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:

14643464583501-1

Լուսանկարները՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել