Հասմիկ Պողոսյանի գույքն ու եկամուտները

Հասմիկ Պողոսյանը 2006 թվականից մինչև 2016 թվականները մշակույթի նախարար էր: Նա այս պաշտոնում նշանակվել և վերանշանակվել է երեք անգամ:

2012 թվականին մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու պահին Հասմիկ Պողոսյանը հայտարարագրել է միայն 5.45 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից: Իսկ 2014 թվականին պաշտոնը կրկին վերստանձնելու պահին տիկինը հայտարարագրել է 7 124 եվրոյի խնայողություն և 3.9 միլիոն դրամ՝ աշխատավարձից ստացված եկամուտ:

Իսկ ահա 2016 թվականին պաշտոնը դադարեցնելու պահին Հասմիկ Պողոսյանն ունեցել է 7 524 եվրոյի խնայողություններ և 5.95 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

2011 թվականից ի վեր թե Հասմիկ Պողոսյանը, թե նրա ամուսինը՝ Էդուարդ Հակոբյանը, անշարժ գույքի, փոխառությունների վերաբերյալ որևէ նշում չեն արել: Ամուսինը այս տարիների ընթացքում չի ունեցել նաև խնայողություններ և հայտարարագրել է բացառապես աշխատավարձից ստացված եկամուտներ՝ տարեկան 1.68 միլիոն դրամից մինչև 2.39 միլիոն դրամ:

Նրանց որդին՝ Ստեփան Հակոբյանը, 2011 թվականին ստացել է 3.38 միլիոն դրամի եկամուտ, ոթրի աղբյուրը նշվում է «այլ»: 2012-2015 թվականներին նա որևէ եկամուտ չի ունեցել, չի հայտարարագրել նաև անշարժ գույք, խնայողություններ, փոխառություններ:

Փաստորեն, արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, ըստ իր իսկ ներկայացրած հայտարարագրի, կարողացել է ընդամենը 7 500 եվրո կուտակել:

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ