Կապանի քաղաքապետարանը ծաղիկների վրա ավելի շատ գումար է ծախսում, քան շենքերի ընթացիկ նորոգման

Կապանի քաղաքային իշխանությունը իր կարիքների համար նախատեսում է ծախսել 203 մլն 508 հազար դրամ: Այս մասին նշվում է Կապանի համայնքապետարանի 2016թ. գնումների փոփոխված պլանում:

Քաղաքապետարանը՝ հոկտեմբերի 7-ին ներկայացրած պլանում ամրագրել է նաև ծաղիկների գնում: Քաղաքային իշխանությունները պատրաստվում են 515 միավոր վարդ գնել ընդհանուր՝ 412 հազար դրամ: Նշենք, որ վարդի շուկայական գինը սկսվում է 200 դրամից, սակայն քաղաքապետարանը նախընտրում է գնել ավելի թանկարժեք վարդեր՝ 800 դրամ միավորի համար, բացի այդ քաղաքապետարանը կծախսի 558 հազար դրամ 3720 մեխակ գնելու համար, միավորի գինը՝ 150 դրամ: Այսքանով քաղաքային իշխանությունը չի սահմանափակվում, ծաղիկների հանդեպ առանձնահատուկ բծախնդրությունը երևում է նաև ծաղկե զամբյուղ, կոմպոզիցիաներ գնելու հարցում՝ մեկ զամբյուղի արժեքը 10 հազար դրամ, ընդհանուր 60 հատ նման զամբյուղ է գնում քաղաքապետարանը՝ 600 հազար դրամով: Փոքր ծաղկեփունջը քաղաքապետարանը կգնի միավորը 5000 դրամով, ընդհանուր 110 միավոր՝ 550 հազար դրամ:

7896

Եթե համեմատություն անցկացնենք, ապա կտեսնենք, որ Կապանի քաղաքապետարանը ծաղիկների ու ծաղկեպսակների գնման վրա ավելի շատ գումար է ծախսում, քան շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման և պահպանման:

7856

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ