Գորիսի քաղաքապետարանի շենքը վերանորոգվում է քաղաքապետի հետ սերտ կապեր ունեցող ընկերության կողմից

Գորիսի քաղաքապետարանը 35.4 միլիոն դրամ կամ 74 000 դոլար է հատկացրել պետական միջոցներից՝ քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքների համար: new-picture-2

Գորիսի քաղաքապետարանը օգոստոսի 5-ին պայմանագիր է կնքել «Ավա Բիլդինգ» ՍՊԸ-ի հետ՝ շինարարական աշխատանքներ կատարելու համար: Աշխատանքների վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 30-ն է:

Պարզվում է, որ վերանորգման աշխատանքները կատարող այս ընկերությունը սերտորեն կապ ունի Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրից, հենց Վաչագան Ադունցն էլ «Ավա Բիլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիրն է:

new-picture-3

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ