ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գույքն ու դրամական միջոցները

16 մլն դրամ, 620 հազար դոլար, 200 եվրո ու այսպես ևս 3 կետերով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարագրել է իր դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ:

4896

 Նա նաև տիրապետում է տարբեր չափսերի բաժնեմասերի:

5896

Պարոն Մարտիրոսյանի տիրապետության տակ գտնվող անշարժ գույքն էլ ավելի բազմազան է, նա ունի` երկու բնակարան, հողամաս ու ավտոտնակ, անհատական բնակելի տուն և այգետնակ, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն:

4896

Գործադիրի այս անդամը նաև տրված փոխառություններ ունի` 3,5 մլն դրամի չափով, նրա եկամուտները գոյանում են նաև 30,9 մլն դրամ շահաբաժիններից, իսկ վարձակալությունից ստացել է 1,5 մլն դրամից ավելի գումար, քաղաքացիական այլ պայմանագրերից` 9,6 մլն դրամ եկամուտ:

Ընդհանուր նրա եկամուտները պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը կազմում են 56,1 մլն դրամ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարագրից, որը ներկայացվել է էթիկայի հանձնաժողովին, երևում է, որ նորանշանակ նախարարն ունի երեք մեքենա` MERCEDES-BENZ S 350 L, MERCEDES-BENZ S500L 4 MATIC և PORSCHE PANAMERA GTS 4.8 մակնիշների:

Սկսենք վերջինից` PORSCHE PANAMERA GTS-ը 4.8: Ըստ մեքենան արտադրող ընկերության` այս մոդելի արժեքը սկսվում է 113 հազար ԱՄՆ դոլարից:

8956

Մեքենայի մասին տեղեկատվությունն` այստեղ:

Նախարարի մյուս երկու մեքենաներից` MERCEDES-BENZ S 350 L-ի արժեքը ռուսական շուկայում 2 մլն 280 հազար ռուբլի է, որը համարժեք է 47 մլն դրամի, իսկ MERCEDES-BENZ S500L 4 MATIC-ի գինը 7,6 մլն ռուբլի, այսինքն մոտ 60 մլն դրամ:

untitled

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ