«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ դատավոր Մանուշակ Պետրոսյանի` պետք է քննվեր ամբաստանյալ, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Սերյոժա Ստեփանյանի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Սերժ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 01-02-2010թ. Արմավիրի զինվորական կոմիսարիատում անցել է կցագրում և բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար,սակայն հանդիսանալով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ և պատճառաբանելով իր համոզմունքները ժամկետային զինվորական ծառայության հերթական 2011թ, գարնանային զորակոչից խուսափելու դիտավորությամբ 28-06-2011թ, դիմում է ներկայացրել Արմավիրի զինվորական կոմիսարին համաձայն որի` հրաժարվել է մեկնել ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, չունենալով այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական հիմքով: Այսինքն Սերյոժա Արսենի Ստեփանյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 327հ. 1-ին մասով:
Սերյոժա Ստեփանյան Վերաքննիչ բողոքով ցանկանում է ամբողջությամբ բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սերյոժա Արսենի Ստեփանյանի/ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի 1-ին մասով-2 տարի 6 ամիս / վերաբերյալ 09.08.2012թ-ի դատավճիռը, արդարացնել իրեն ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից և անմեղ ճանաչել, սահմանել, որ բողոքաբերի հետապնդմամբ և դատապարտմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածները առանձին վերցրած և 14-րդ հոդվածի հետ համատեղ, պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը բողոքաբերին վճարել ողջամիտ փոխհատուցում անօրինական հետապնդման արդյունքում պատճառված վնասների դիմաց ողջամիտ փոխհատուցում:
Դատական նիստին ներկայացել էր ամբաստանյալ Սերյոժա Ստեփանյանը, փաստաբան Աննա Մարտիրոսյանը, իսկ մեղադրող Սերժ Փիլոյանը չէր ներկայացել դատական նիստին: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրողը չէր ներկայացել դատական նիստին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին:
.

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել